«Մնացականյանը և՛ պրոֆեսիոնալ, և՛ հայրենասեր է, բայց սպասարկել է այն քաղաքականությունը, որն այս պահին առկա է»

«Ըստ էության ներկայացվեց ողջ այն գաղափարախոսությունը և ծրագիրը, որը ներկա պահին  սեղանին է և որն այս 1.5 տարվա ընթացքում սպասարկվել է Նիկոլ Փաշինյանի կողմից: Որևէ նորություն չկա, բայց պետք է համեմատություն կատարենք, նախորդ իշխանությունների վարած քաղաքականության հետ  որևիցե փոփոխություն չկա, շարունակությունն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով BBC հեռուստաընկերության «Ծանր զրույց» հաղորդաշարին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցին:

«Ես չէի ասի, որ պարոն Մնացականյանը պրոֆեսիոնալ չէ. կպնդեի, որ և՛ պրոֆեսիոնալ, և՛ հայրենասեր է, բայց սպասարկել է այն քաղաքականությունը, որն  այս պահին առկա է: Ակնհայտ է, որ մենք չունենք ռազմավարություն, թե 2016թ. ապրիլյան պատերազմից հետո արցախյան հարցի շուրջ ինչպես պետք է հանդես գանք: Ոչ նախորդ, ոչ էլ ներկայիս իշխանությունները չփորձեցին փոխել ձևաչափը: Այստեղ կար նաև մեկ նրբություն, որը վերաբերում է մեղադրանքին՝ ներկայիս կառավարությանը, որ այն նույնպես կոռումպացված է: Այդ հարցը հենց այնպես չհնչեց, այն ունի խորը արմատներ: Մի քանի ամիս առաջվա նյութին եթե անդրադարձ կատարենք, որը բրիտանացի լրագրողի կողմից էր տպագրվել, կապված էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ֆոնդերին մեր  օլիգարխների կողմից շուրջ 1.5 միլիարդ եվրոյի փոխանցումներ կատարելուն»,- հավելեց նա:

Անի Կարապետյան

 

Տեսանյութեր

Լրահոս