Գիտնականները սուրճի նոր օգտակար հատկություն են հայտնաբերել

Սուրճի կանոնավոր գործածումը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների վտանգի նվազեցման: Համապատասխան տվյալները հրապարակվել են ԱՄՆ-ի Գաստրոէնտերոլոգների կոլեգիայի կայքում։

Բեյլորի Բժշկական քոլեջի մասնագետները հետազոտություն են կատարել 34 մարդու մասնակցությամբ, որի շրջանակներում վերցրել են հաստ աղու լորձաթաղանթի 97 բիոպսիաներ դրա տարբեր սեգմենտներից:

Այնուհետեւ գինականները համեմատել են աղիներում տարբեր մանրէների տարածվածությունը կոֆեինի բարձր (ավելի քան 82,9 միլիգրամ) եւ ցածր գործածությամբ մասնակիցների մոտ:

Պարզվել է, որ առաջին խմբի մոտ կան ավելի շատ «լավ» հակաբորբոքային Faecalibacterium и Roseburia մանրէներ եւ ավելի քիչ վնասակար Erysipelatoclostridium մանրէներ: Ինչպես նշում են հետազոտողները, աղիների միկրոբիոտի կազմն ու կառուցվածքը կարեւոր դեր էխաղում սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարախտի եւ լյարդի հիանդությունների վտանգի նվազեցման գործում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս