Բաժիններ՝

Մահացել է ՄԱԿ-ի փախստականների գործերի նախկին գերագույն կոմիսար Սադակո Օգատան

92 տարեկան հասակում մահացել է ՄԱԿ-ի փախստականների գործերի նախկին գերագույն կոմիսար Սադակո Օգատա: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը:

Օգատան Ճապոնիայի առաջին քաղաքացին էր, որը 1991 թվականին զբաղեցրեց ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի պաշտոնը:

Սադակո Օգատան ծնվել է 1927 թվականին Տոկիոյում, դիվանագետի ընտանիքում, Ճապոնիայի վարչապետ Ցույոսի Ինուկայի ծոռնուհին էր: 1953 թվականին ավարտել է Ճապոնիայի Ժեյսին ձյոսի դայգակու կանանց հեղինակավոր համալսարանը «անգլիական գրականություն» մասնագիտությամբ:

Իր երկարատեւ դիվանագիտական կարիերայի ընթացքում, մասնավորապես, որպես դեսպանորդ-խորհրդական է աշխատել ՄԱԿ-ին առընթեր Ճապոնիայի ներկայացուցչությունում , գլխավորել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի վարչությունը, Ճապոնիան ներկայացրել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031