Բաժիններ՝

Ջասթին Բիբերը խնդրանքով դիմել է իր երկրպագուներին

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը սոցցանցի իր բաժանորդներին պատմել է, որ իրեն շատ է հարկավոր նրանց աջակցությունը, որպեսզի հասցնի նոր սկավառակը թողարկել մինչեւ տարեվերջ: Այս մասին հայտնել է NME.com.-ը:

Instagram-ի իր օգտահաշվում նա գրել է. «Եթե այս պոստը 20 միլիոն լայք ստանա, Ջասթին Բիբերն ալբոմը կթողարկի մինչեւ Սուրբ Ծննդյան տոները»:

«Հաղորդակցվեք դրա շուրջ, լայքեր արեք, վերցրեք ձեր սթորիզում, հարկավոր է, որ ես զգամ ձեր հետաքրքրվածությունը: Ես ցանկանում եմ, որ դուք ինձ օգնեք գործի անցնել: Աշխատանքը գրեթե ավարտված է, բայց ձեր աջակցությունն ինձ կստիպի ավելի արագ գործել»,-հավելել է նա:

Պոստն առայժմ 5,3 մլն դիտում Է հավաքել: Հայտնի է, որ նոր ալբոմը կոչվելու է Jummy Yummy: Ալբոմը թողարկելու երգչի պլանների մասին հայտնի է դարձել հոկտեմբերի սկզբին՝ նրա Instagram-ից:

Կատարողի նախորդ սկավառակն (Purpose) այնպիսի հիթերով, ինչպիսիք են՝ Sorry-ն, What Do You Mean-ը եւ Love Yourself-ը, թողարկվել է 2015 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս