Բաժիններ՝

«Մենք այժմ պարզում ենք, թե ինչ է եղել». Անհայտ անձինք կոտրել են Վրաստանի նախագահի կայքը և դրանում զետեղել Սահակաշվիլիի լուսանկարը

Անհայտ անձինք հոկտեմբերի 28-ին կոտրել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական կայքը եւ դրանում զետեղել պետության նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլիի լուսանկարը՝ I`ll be back («Ես կվերադառնամ») մակագրությամբ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Զուրաբիշվիլիի՝ ԶԼՄ-ների հարցերով խորհրդական Իրինա Շենգելիան:

«Մենք այժմ պարզում ենք, թե ինչ է եղել: Դրան միացել է նաեւ նախագահի անվտանգության ծառայությունը: Ամենայն հավանականությամբ՝ դա հաքերային գրոհ էր»,-ասել է Շենգելիան:

Նրա խոսքով՝ վարչակազմի աշխատակիցները կայքի կոտրվելու մասին իմացել են ժամը մոտավորապես 11:00-ից հետո: Դրանից հետո որոշում էընդունվել անջատել ինտերնետ-պորտալը: Նախագահի կայքն անհասանելի է նաեւ ներկայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս