Բաժիններ՝

Իրաքում բողոքի ակցիաների ընթացքում զոհվածների թիվը հասել է 74-ի. Al Jazeera

Բաղդադում եւ Իրաքի մի քանի նահանգներում 74 մարդ է զոհվել անցած ուրբաթ օրվանից շարունակվող ցույցերի ընթացքում: Այդ մասին հոկտեմբերի 28-ին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Իրաքի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնաժողովին:

Նրա տեղեկությունների համաձայն, բողոքի ակցիաների ընթացքում տարբեր աստիճանի ծանրության վերքեր է ստացել շուրջ 3600 մարդ: Ավելի վաղ հանձնաժողովը հայտնել էր 63 զոհվածի եւ շուրջ 2600 տուժածի մասին: Հոկտեմբերի 1-ին Իրաքի մի քանի նահանգներում հակակառավարական ելույթներ են սկսել: Բաղդադում, ինչպես նաեւ հարավային ու հյուսիսային նահանգներում մարդիկ պահանջում էին կառավարության հրաժարականը:

Սկսված խաղաղ հանրահավաքներն արագորեն կատաղի ընդհարումների են վերածվել ոստիկանների ու զինծառայողների հետ: Մեկշաբաթյա անդորրից հետո անցած ուրբաթ օրը ցույցերը վերսկսվել են ինչպես Բաղդադում, այնպես էլ երկրի կենտրոնական ու հարավային մասերի մի շարք նահանգներում, ոորնք բնակեցված են առավելապես շիաներով: Ակցիաների մասնակիցները բողոքում են կենսապայմանների վատթարացման, գործազրկության աճի եւ իշխանության մարմիններում տիրող կոռուպցիայի դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս