Էրդողանի արձագանքը՝ ԻՊ-ի առաջնորդի ոչնչացմանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Սիրիայի Իդլիբ նահանգում ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից իրականացված օպերացիային, որի ընթացքում ենթադրաբար սպանվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքըր ալ Բաղդադին։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Թեմայի շուրջ Էրդողանը Twitter-ի էջում մի քանի գրառում է արել, որոնցից մեկում մասնավորապես ասվում է. «ԻՊ-ի առաջնորդի ոչնչացումը բեկումնային կետ է ահաբեկչության դեմ մեր պայքարում։ Թուրքիան կշարունակի աջակցել հակահաբեկչական ջանքերին, ինչպես դա արել է նախկինում»։
Հաջորդ գրառումներում Էրդողանը, նորից ողջունելով Աբու Բաքըր ալ Բաղդադիի վնասազերծումը, պնդել է, թե Թուրքիան ԻՊ-ի դեմ պայքարում ամենաշատ կորուստներ ունեցող երկիրն է։
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Աբու Բաքր ալ-Բաղդադին սպանված է: Ըստ Սպիտակ տան ղեկավարի՝ թիվ մեկ ահաբեկիչը սպանվել է Սիրիայի հյուսիս-արևելքում ամերիկյան հատուկ ծառայությունների գործողությունների արդյունքում: Հատուկ գործողությունների անցկացման հստակ վայրը ԱՄՆ նախագահը չի նշել: Ավելի վաղ հաղորդվել է, որ դա տեղի է ունեցել Իդլիբում՝ Թուրքիայի սահմանից ոչ հեռու:
?+18 صور بثها ناشطون لاحد القتلى نتيجة هجوم #باريشا بريف #ادلب pic.twitter.com/YnrAN2LbJ8
— Maan Alkhoder (@m3nati) October 27, 2019