Բաժիններ՝

Արփինե Դալալյանը՝ ծանրամարտի Մ20 Եվրոպայի առաջնության հաղթող

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Մ20 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գերծանր քաշային Արփինե Դալալյանը ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 234 կգ արդյունքով: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Պոկում վարժությունում Արփինեն ցույց է տվել 100 կգ, իսկ հրումում՝ 134 կգ արդյունք։

Մ23 տարիքային խմբում հանդես եկող 87 կգ քաշային Տաթև Հակոբյանը արծաթե մեդալ է նվաճել։ Երկամարտի 231 կգ արդյունքով նա ընդամենը 1 կգ է զիջել Մոլդովան ներկայացնող Ելենա Ցիլցիցին։

Պոկում վարժությունում Տաթևը ցույց է տվել 105 կգ, իսկ հրումում՝ 125 կգ արդյունք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս