Ինչպիսի՞ տեսք ուներ Շերը՝ 50 պլաստիկ վիրահատություններից առաջ
Շերը իսկական կենդանի լեգենդ է համաշխարհային շոու բիզնեսի աշխարհում: Նա տասնյակ հիթերի հեղինակ և կատարող է, ինչպես նաև իսկական ռեկորդակիր՝ պլաստիկ վիրահատություններում: Եթե հավատանք ամերիկյան լրատվամիջոցներին, երգչուհին կատարել է ավելի քան 50 պլաստիկ վիրահատություն:
28 տարեկանում Շերը առաջին անգամ ռինոպլաստիկա կատարեց, և այդ ժամանակից ի վեր երգչուհին չի կարողանում կանգ առնել: «Դա ինձ ուրախացնում է: Եթե ես ցանկանամ, որ իմ կուրծքը լինի մեջքիս վրա, այդպես էլ կանեմ»: Շերը վստահ է, որ յուրաքանչյուր մարդ ազատ է որոշում կայացնելու՝ ինչպես փոխել իր մարմինը, և ոչ ոք իրավունք չունի դատապարտել մարդուն իր ընտրության համար:
Տեսնենք՝ ինչպիսին է եղել երգչուհին նախքան վիրահատությունների շարքը մեկնարկելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը