Ինչպիսի՞ ջինսերն են նորաձև լինելու աշնանը
Կրկնակի գոտի ունեցող ջինսերը կդառնան աշնան գլխավոր միտումը: Այդպիսի ջինսեր կրում են արդեն Էլզա Հոսքը, Ջիջի Հադիդը և նորաձևության այլ ինֆլյուենսերներ:
Ջինսե տաբատների նոր ոճը հեշտությամբ համադրվում է զգեստապահարանի այն տարրերի հետ, որոնք սովորաբար համադրում եք սովորական ջինսերի հետ. կրեք դրանք սպիտակ վերնաշապիկների, կարճ տոպերի և բլուզների հետ:
Ի դեպ, այս դիզայնը հիանալիորեն ընդգծում է իրանը, ուստի ավելի լավ օգտագործել գոտիներ՝ կրկնակի գոտին ընդգծելու համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը