Բաժիններ՝

Շվարցենեգերը պատմել է, թե ֆուտբոլային որ ակումբին է երկրպագում

Հոլիվուդյան դերասան, լեգենդար բոդիբիլդեր Առնոլդ Շվարցենեգերը հայտարարել է, որ երկրպագում է անգլիական «Լիվերպուլին»: «Տերմինատոր» ֆիլմի աստղն ասել է, որ հիանում է թիմի բնավորությամբ:

«Ինձ դուր է գալիս «Լիվերպուլը»: Ակումբը միշտ չէ, որ հաջողակ է, բայց այս պահին նրանք հիանալի են: Երբեմն, չգիտեմ ինչու, թիմը պարտվում է հիմար հանդիպումներում, բայց նրանք միշտ վերականգնվում են: Երբ նրանք ասում են՝ «Ես կվերադառնամ», նրանք վերադառնում են»,- Առնիին է մեջբերում BBC-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031