«Այստեղ են ասել՝ թան էլ չէ, փրթած մածուն». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մինչ Փաշինյանի կառավարության Արտաքին գործերի նախարարը BBC-ի եթերում ծպտուն չի հանում, որ Արցախը պատմական հայկական տարածք է, Իլհամ Ալիևը նախօրեին Բաքվում հերթական անգամ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը պատմական ադրբեջանական տարածք է, և խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
Այստեղ են ասել՝ թան էլ չէ, փրթած մածուն:
Պատմական տարածք ունենալու համար նախ և առաջ պետականության պատմություն պետք է ունենալ:
Հիշեցման կարգով նշեմ՝ Թուրինի Յուվենտուսը 21 տարի ավելի շուտ է հիմնադրվել, քան Ադրբեջան պետությունը:
Հ.Գ. Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը այլընտրանք չպետք է ունենա»: