Կառավարությունը սեպտեմբերին ակտիվ է եղել․ գործուղումների հետքերով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց ՀՀ կառավարության ներկայացուցիչների գործուղումները սեպտեմբեր ամսվա ընթացքում` փորձելով հասկանալ` ինչ ձեռքբերումներ կան: Այսպիսով, սեպտեմբերին ամենաշատը` 3 անգամ, գործուղման է մեկնել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, մյուս նախարարություններից հիմնականում փոխնախարարներն են 2-ական անգամ գնացել գործուղման:
Սեպտեմբերին ամենաակտիվը Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պաշտոնյաներն են եղել:
Նախարար Սուրեն Պապիկյանն ու փոխնախարարներից Լիլիա Շուշանյանն ու Հակոբ Վարդանյանը միասին մեկնել են 6 գործուղման` 2-ական: Ս. Պապիկյանը, օրինակ, Աբու Դաբիում մասնակցել է Համաշխարհային էներգետիկ 24-րդ կոնգրեսին, եւ, որպես արդյունք, ներկայացված է, որ խորհրդի նախագահը ցանկություն է հայտնել գալ Հայաստան: Այսինքն՝ գործուղումն արդյունք է տվել:
Իսկ Քաղավիացիայի վարչության ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը Աշգաբադ մեկնելիս թեեւ նպատակ է ունեցել վերականգնել Աշգաբադ-Երեւան-Աշգաբադ չվերթերը, բայց ընդամենը այմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու աշխատանքային քննարկումները: Այսինքն՝ անարդյունք գործուղում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: