Քուանշ

Վերջին ամիսների ընթացքում իշխանական տիրույթում բավականին ակտիվ գործունեություն է ծավալում քաղաքական դաշտի՝ Փաշինյանին «ընդդիմություն» հռչակված «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, որը հնարավոր առիթի դեպքում իշխանությանը «քննադատում» է՝ նրանց կողմից նախատեսվող թեզերը հարմար առիթի կյանքի կոչելու համար։

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, թե «իրենց գրպանային և իշխանությունների շահերին սպասարկող ընդդիմություն են համարում ՀՀԿ-ն և նրան սատարող մերձակայքը»։ Մարուքյանն իր ոգևորությունն այդքանով չի բավարարել և թեման զարգացրել է այն աստիճանի, որ նշել է, թե «նրանք չեն ցանկանում հայտնվել Քրեակատարողական հիմնարկում, տարբեր կոռուպցիոն սխեմաների պատճառով»։ Ըստ Է. Մարուքյանի՝ ՀՀԿ-ում եղել է երկու խումբ. մի խումբ, որը զբաղվել է բուն թալանով, և մի ուրիշը, որոնք իրենց քաղաքակիրթ դեմքերով արդարացրել են տեղի ունեցող թալանը, և Արմեն Աշոտյանն այս վերջին խմբի մեջ է։

Էդմոն Մարուքյանը «մեծահոգի» է գտնվել և գնահատականներ չի տվել, թե ինչ թալան է կատարել կամ չի կատարել Աշոտյանը՝ պնդելով, թե դա իրավապահների քննելու հարց է։

Մի կողմ դնենք թալանել-չթալանելու փաստը, ի դեպ, սա ևս մի անգամ խոսում է Մարուքյանի «իշխանահաճո» լինելու մասին, քանի որ «20-ամյա թալանի ու հասարակությանը կեղեքելու» փաստերը ևս իշխանական կլիշեներ են, և «զարմանալի» է, թե ինչո՞ւ է այն հերթական անգամ շահարկում խորհրդարանական «ընդդիմադիր» խմբակցություններից մեկի ղեկավարը։ Որքան էլ ամպագոռգոռ ու լալահառաչ խոսեն թալանի ու կոռուպցիայի մասին, փաստացի ներկայումս ոչ մի քրեական ու վարույթում ընթացող գործեր չկան, չկան նաև բացահայտված ու դատական վճիռ ստացած «սենսացիոն չարաշահումներ»։

Նիկոլ Փաշինյանի թեզերն ալեգորիաներով ու որոշակի սոուսով հանրության շրջանակներում բարձրաձայնող Էդմոն Մարուքյանն այսօր խոսում է Արմեն Աշոտյանի՝ «թալանչիների արածը քողարկելու ռուպր» լինելու մասին։ Մարուքյանի խոսքից պարզ է դառնում, որ նա իշխանություն և պետություն ինստիտուտները նույնացնում է՝ իր «մատուցած ծառայությունները» համարելով պետությանը աջակցելու քայլեր։

Այսքանից հետո մնում է հասկանալ, թե հարգարժան պարոն Մարուքյանն ինչո՞ւ է դարձյալ մտել իշխանության քարոզչության տակ և նույն կլիշեները տարածում։ Այստեղ, սակայն, կարևոր է մյուս հանգամանքը․ ժամանակին այս նույն Մարուքյանը բավականին մտերիմ հարաբերությունների մեջ էր ՀՀԿ-ի «թալանչիների» և նրանց «սրբագրողների» թևի հետ, ավելին,  բավականին ջերմ ընկերություն էր անում։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս