Բաժիններ՝

Amnesty International. «Թուրքիան 100-ավոր փախստականների ստիպողաբար ուղարկում է Սիրիա»

Թուրքիան հարյուրավոր սիրիացի փախստականների խաբելով կամ ստիպելով հետ է ուղարկում է Սիրիա: Այս պնդումը տեղ է գտել «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության հրապարակած վերջին զեկույցում, որը կրում է «Ուղարկվել են պատերազմական գոտի. փախստականների ապօրինի վտարումը Թուրքիայից» վերնագիրը:

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Կազմակերպությունը մանրամասներ է ներկայացրել Թուրքիայի կողմից նախաձեռնված «խաղաղության ակունք» ռազմագործողությունից առաջ սկսված փախստականների «կամավոր վերադարձի» մասին:

Զեկույցում նշվում է, որ փախստականների զգալի մասը «կամավոր վերադարձի» փաստաթղթերը ստորագրում է բռնության պայմաններում, մի մասին էլ այդ փաստաթղթերը ստորագրել են տալիս խաբեությամբ, օրինակ` ասում են, որ դրանք պետք է ստորագրել վերահսկող մարմիններից նոր սավաններ կամ այլ պարագաներ ստանալու համար:

Կազմակերպությունը նաև հայտնում է, որ հուլիսից սկսած բազմաթիվ փախստականների վերադարձը կազմակերպելու նպատակով նրանց հետ աշխատանքներ են տարվել, սակայն ոչ մի պաշտոնական վիճակագրություն չկա այն մասին, թե քանի փախստական է ստորագրել այդ փաստաթղթերն ու վերադարձել Սիրիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս