«Դրան չեմ հետևում, չեմ կարող ասել՝ վերջին անգամ երբ են տվել». Պաշտպանության փոխնախարարը՝ պարգևավճարների մասին

168.am-ը ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանից հետաքրքրվեց՝ վերջին անգամ ՊՆ-ում ե՞րբ են պարգևավճար ստացել, և պարգևավճարի չափն ի՞նչ սահմաններում է եղել, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Ես դրան չեմ հետևում, վերջին անգամ երբ են տվել, չեմ կարող ասել»:

Ճշգրտող հարցին՝ Դուք վերջին անգամ ե՞րբ եք պարգևավճար ստացել, փոխնախարարը պատասխանեց. «Դրա մասին և՛ վարչապետը, և՛ վարչապետի խոսնակը հայտարարեցին, դրանից ավել ոչինչ չեմ կարող ասել, որովհետև որպես գործադիր իշխանության ներկայացուցիչ՝ կարծում եմ, որ վարչապետից և նրա խոսնակից ավել որևիցե մանրամասնություն ես իրավասու չեմ հայտնել ձեզ»:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս