«Որևէ ձևով այդ հարցին չեմ կարող արձագանքել». ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնց
«Այո, նախապատրաստվում է նմանատիպ այցելություն: Ժամկետներ չեմ կարող նշել, որովհետև կոնկրետ ժամկետների մասին տեղեկություն չունեմ: Օրակարգը գիտեմ, որ վերաբերում է հայ-ռուսական երկկողմ օրակարգին»,- ասաց Ավետ Ադոնցը նոյեմբերին ՌԴ ԱԳՆ Սերգել Լավրովի հայաստանյան այցի մասին:
Հիշեցնենք, «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ այցի ընթացքում ստորագրվելու է հուշագիր, որը ռուսաստանցի մասնագետներին երաշխավորելու է մուտք դեպի Պենտագոնի փողերով Հայաստանում ստեղծված բիոլաբորատորիաներ:
«Այդ հարցը որ նշեցիք, ես էլ այսօր թերթերը ընթերցելիս գտա այդ նորությունը: Որևէ ձևով չեմ կարող արձագանքել: Լաբորատորիաների հարցի՝ հայ-ռուսական օրակարգում ընդգրկումից որևէ տեղեկություն չունեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարարը:
Ա. Ադոնցն անդրադարձավ նաև Սիրիային հնարավոր աջակցությանը: Նշեց, որ ցանկացած պահի պատրաստ են Սիրիային, մասնավորապես՝ ազգային փոքրամասնություններին ու հայ համայնքի ներկայացուցիչներին, ցանկացած տեսակի օգնություն տրամադրել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ