Բաժիններ՝

ՄԱԿ-ում բողոքի շարժումների աճ են արձանագրել ամբողջ աշխարհում

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերի գերագույն կոմիսարի վարչությունը (ՄԻԳԿՎ) բողոքի շարժումների թվաքանակի աճ է նշում ամբողջ աշխարհում: Այդ մասին հոկտեմբերի 25-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին։

Նրա խոսքով՝ բողոքի ակցիաներ են անցկացվում Բոլիվիայում, Չիլիում, Հոնկոնգում, Էկվադորում, Եգիպտոսում, Գվինեայում, Հայիթիում, Իրաքում եւ Լիբանանում: Բացի այդ, այս տարի ավելի վաղ բողոքներ են եղել Ալժիրում, Հոնդուրասում, Նիկարագուայում, Մալավիում, Ռուսաստանում, Սուդանում, Զիմբաբվեում, Ֆրանսիայում, Իսպանիայում եւ Մեծ Բրիտանիայում:

«Իհարկե, այս բողոքների պատճառները համալիր են ու միմյանցից տարբերվում են, եւ կարեւոր է՝ հապճեպ եզրակացություններ չանել: Ընդհանուր թրենդներ կան բողոքներից շատերում. բնակչությունը չարացած է եւ դժգոհ, հատկապես սոցիալ-տնտեսական պայմաններից, կոռուպցիայից, հավասարության բացակայությունից եւ հարուստների ու աղքատների միջեւ տարբերության ընդհանուր մեծացումից»,-ասել է Շամդասանին: ՄԱԿ-ի ՄԻԳԿՎ-ում այն կարծիքին են, որ այս տրամադրությունները սաստկանում են կառավարական ինստիտուտների եւ քաղաքական գործիչների նկատմամբ անվստահությամբ, ինչպես նաեւ բորբոքվում են դրանց նկատմամբ իշխանությունների արձագանքից, որոնք սկսում են անհարկի ուժ կիրառել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս