Բաժիններ՝

Հրշեջ-փրկարարն ուղղաթիռով տեղափոխվել է Երևան. Տուժածի մոտ առկա է մարմնի մակերեսի 40% այրվածք` գլուխ, ստորին և վերին վերջույթներ, նաև 10% վերին շնչուղիների

Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարը Վանաձորի բժշկական կենտրոնից ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Տուժածի մոտ առկա է մարմնի մակերեսի 40% այրվածք` գլուխ, ստորին և վերին վերջույթներ, նաև 10% վերին շնչուղիների: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ:

Նշենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ աշխատանքները համակարգում է նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031