ՆԱՏՕ-ի երկու ռազմանավ մտել է Բաթումի նավահանգիստ
ՆԱՏՕ-ի երկու ռազմանավ է մտել Բաթումի նավահանգիստ, դրանք համատեղ վարժանքներ կանցկացնեն Վրաստանի առափնյա պահպանության ուժերի հետ: Այդ մասին հայտնել է հանրապետության Առաջին ալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ դրանք ITS VESUVIO (Իտալիա) եւ TCG AMASRA (Թուրքիա) նավերն են, որոնք ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական հակաականային խմբի ստորաբաժանման անդամներ են. նավերը ղեկավարում է կապիտան Ալեսանդրո Ֆալկոնեն: Ավելի վաղ՝ հոկտեմբերի 22-ին, Բաթում էր մտել Porter (DDG-78) ամերիկյան հրթիռային էսկադրային ականակիրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: