ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին հայտարարում ենք համաձայնեցված կարգով. Աննա Նաղդալյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Սլովակիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը՝ Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպում հյուրընկալելու մասին:

«Նախ նշեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ղեկավարների միջև հանդիպումները իրականացվում են միմիայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների միջնորդությամբ:

Իրապես, համանախագահների կողմից արվել է հանդիպում անցկացնելու առաջարկություն, ինչի մասին նշված է ինչպես Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նյույորքյան հանդիպման մեր հաղորդագրությունում, այնպես էլ՝ համանախագահների տարածաշրջան այցելության արդյունքով հաղորդագրությունում:  Նման հանդիպման մասին, ինչպես գիտեք, մենք հայտարարում ենք համաձայնեցված կարգով, և այդ սկզբունքը մենք չենք խախտելու»:

Տեսանյութեր

Լրահոս