Բաժիններ՝

ՄԱԿ-ը Սիրիայում հումանիտար իրադրության լուրջ վատացում է արձանագրել թուրքական միջամտության պատճառով

Թուրքիայի ռազմական գործողությունը լրջորեն ազդել է Սիրիայի հյուսիս-արեւելքի հումանիտար իրադրության վրա: Այդ մասին հայտարարել էՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով օգնական Ուրսուլա Մյուլլերը: «Թուրքիայի ռազմական գործողությունը լրջագույնս ազդել է հումանիտար իրադրության վրա»,-ասել է նա՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Սիրիայի հումանիտար իրադրությանը նվիրված նիստում:

«Մարտական գործողությունները հանգեցրել են բնակչության լուրջ տեղաշարժերի: Վերջին երկու շաբաթվա ընթացքում մոտավորապես 180 հազար մարդ, այդ թվում՝ շուրջ 80 հազար երեխաներ, հարկադրված են եղել փախչել հարավ»,-հայտնել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը եւ հավելել, որ «ռազմական գործողության սկսվելուց ի վեր ավելի քան 10 հազար մարդ ստիպված է եղել փախչել Իրաք»: Մյուլերի խոսքով՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչությունը «տագնապալի տեղեկատվություն է ստացել մարդկանց զոհվելու եւ խիստ կարեւոր քաղաքացիական ենթակառուցվածքի վնասվելու վերաբերյալ»:

Նա հիշեցրել է, որ Սիրիայի հյուսիս-արեւելքի 3 մլն բնակիչներից 1,8 միլիոնն «առանց այդ էլ այս կամ այն ձեւով մարդասիրական օգնության կարիք ունի»: «ՄԱԿ-ում խորապես մտահոգված են Թուրքիայի եւ Սիրիայի սահմանում ռազմական գործողությունների հեռանկարների կապակցությամբ»,-հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով օգնականը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս