Բաժիններ՝

ԱՄՆ-ը կարող է շուրջ 500 զինվոր ուղարկել Սիրիայի հյուսիս-արևելք. Wall Street Journal

ԱՄՆ-ն ուսումնասիրում է այն սցենարը, որի համաձայն Սիրիայի հյուսիս-արեւելքում նավթի հանքավայրերը հսկելու համար կուղարկի 500 ամերիկացի զինծառայող: Այդ մասին հայտնել է Wall Street Journal թերթը:

Այդ սցենարը նաեւ նախատեսում է տարածաշրջանում մի քանի տասնյակ տանկերի տեղակայում, ինչի մասին ավելի վաղ գրել է Newsweek հրատարակությունը, ճշտելով, որ խոսքը վերաբերում է «Աբրամս» տանկերին:

Ինչպես նշում է Wall Street Journal-ը, նոր հայեցակարգը նշանակում է, որ Վաշինգտոնը վերադասավորել է իր խնդիրները եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ պայքարելու փոխարեն հակված է ուժերը կենտրոնացնել նավթաբեր շրջանների հսկողության վրա:

Թերթի կարծիքով՝ ԱՄՆ-ը նավթի հանքավայրերը որպես ազդեցության հնարավոր լծակ է դիտարկում Սիրիայի շուրջ ապագա բանակցություններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս