«Ուղիղ մեկ ամիս առաջ՝ հենց այս օրը, Հայաստանի վարչապետը Հնդկաստանի վարչապետին լրիվ ուրիշ բան էր ասում»
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատկերացրեք՝ այսպիսի վիճակ. Նյու Դելի, կառավարության նիստ:
Պաշտոնյան հայտարարում է. «Մենք պետք է հարց տանք՝ ում համար ենք էս երկիրը ուզում՝ հայերի՞, ադրբեջանցիների՞, թե՞ ինտելեկտուալ մարդկանց համար, որոնց ուզում ենք ներգրավել»:
Պատկերացրեցի՞ք: Ես էլ` ոչ:
Որովհետև ուղիղ մեկ ամիս առաջ՝ հենց այս օրը, Հայաստանի վարչապետը Հնդկաստանի վարչապետին լրիվ ուրիշ բան էր ասում:
Մի քանի բան էլ ֆիքսեմ:
1. Հայստանում պակիստանցիներ չկան: Չենք կարող իրենց համար երկիր «ուզենք»: Իրենք մեզ թշնամի են համարում:
2. Հնդիկներն ու պակիստանցիները իրար վերաբերվում են ինչպես հայերն ու ադրբեջնցիները միմյանց: Այսինքն համեմատությունն ինքնին ոչ միայն վիրավորական է` որովհետև ռասիստական է, այլև նույն հարթության վրա է դնում թշնամիներին, որոնցից մեկը մեզ էլ է թշնամի:
Հիմա: Կա՛մ Վերմիշյանը պետք է պատասխան տա իր ասածի համար, կա՛մ վարչապետը պատասխանատվության ենթարկի իր ենթակային, կա՛մ սպասենք պաշտոնական Նյու Դելիի պատասխանին»:
Պատկերացրեք այսպիսի վիճակ. Նյու Դելի, կառավարության նիստ: Պաշտոնյան հայտրարում է. «Մենք պետք է հարց տանք՝ ում համար…
Gepostet von Suren Sargsyan am Donnerstag, 24. Oktober 2019