Բարձրաստիճան զինվորականությունն անհանգիստ է. գերատեսչությունում պարզապես աղոթում են, որ զինվորը ողջ գտնվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` բարձրաստիճան զինվորականությունն այս օրերին անհանգիստ է: Խնդիրն այն է, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի ՀՀ ՊՆ N զորամասից արդեն 5 օր է, ինչ ժամկետային զինծառայող է ինքնակամ լքել զորամասը, եւ նրանից մինչ օրս որեւէ լուր չկա: Այստեղ, անշուշտ, գլխավոր պատասխանատուն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբն է՝ ի դեմս շտաբի պետ Արտակ Դավթյանի:

«Մեր տեղեկություններով` հիմնական անհանգստության ալիքը հենց այստեղ է, որովհետեւ միայն այս տարվա ընթացում դեպքեր եղան, երբ զինվորները զորամասում ունեցած խնդիրների պատճառով հակառակորդի կողմն անցան կամ էլ հակառակորդի սահմանում ինքնասպան եղան: ՊՆ մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ պաշտպանական գերատեսչությունում պարզապես աղոթում են, որ զինվորը ողջ գտնվի:

Մեր տեղեկություններով` Ռազմական ոստիկանության կողմից տարվող քննության նախնական տվյալներով` զինվորը որեւէ խնդիր չի ունեցել զորամասի հետ: Իրավապահները կասկածներ ունեն, որ նրա հարազատները ինչ-որ բան են թաքցնում, որովհետեւ նրանք այդքան էլ պատրաստակամ չեն իրենց հետ համագործակցել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս