Ամուլսարի շահագործմանը դեմ «Իմ քայլ»-ական պատգամավորները հանդիպել են ճանապարհները փակած բնակիչների հետ

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, պատգամավորներ Մերի Գալստյանը, Մարիա Կարապետյանը, Վարազդատ Կարապետյանը և Միքայել Զոլյանը հանդիպել են դեպի Ամուլսար տանող ճանապարհները փակած Ջերմուկ, Գնդեվազ և Կեչուտ համայնքների մի խումբ բնակիչների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

«Քննարկել ենք ստեղծված իրավիճակը, Կառավարության կողմից իրականացված և ձեռնարկվող քայլերը, մտքեր ենք փոխանակել լուծման հնարավոր ուղղությունների վերաբերյալ, տեղեկացել ենք բնակիչների բարձրացրած հարցերի, խնդիրների և մտահոգությունների մասին, որոնք կքննարկենք գործադիրի մեր գործընկերների հետ: Հանդիպումները շարունակական են լինելու»,- գրել է Լենա Նազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս