«Թուրքիան ոչ ճիշտ ռազմավարական ուղղությամբ է շարժվում». Մարկ Էսփեր
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերը պնդում է, որ Թուրքիան Սիրիայի իրադրության կարգավորման հարցում պետք է ավելի շատ աշխատի ոչ թե Ռուսաստանի, այլ ՆԱՏՕ-ի հետ: Պենտագոնի ղեկավարը համապատասխան դիրքորոշումը հայտնել է՝ հոկտեմբերի 24-ին Բրյուսելում ելույթ ունենալով Մարշալի գերամանական հիմնադրամում։
«Թուրքիան ոչ ճիշտ ռազմավարական ուղղությամբ է շարժվում: Հարկ է, որ նա ավելի շատ նայի ՆԱՏՕ-ի կողմը եւ ավելի քիչ՝ Ռուսաստանի կողմը»,-ասել է նա՝ պատասխանելով Սիրիայի իրադրության շուրջ Անկարայի եւ Մոսկվայի սերտ համագործակցության վերաբերյալ հարցին: Էսփերը նաեւ չի համաձայնել այն տեսակետին, որ Սիրիայի շուրջ Ռուսաստանի եւ Թուրքիայի պայմանավորվածությունները ՌԴ-ի խոշորագույն դիվանագիտական ձեռքբերումն են: «Միայն ժամանակը ցույց կտա՝ Ռուսաստանն օգուտ կստանա արդյոք Սիրիայում իր գործաղություններից»,-հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: