Անի Զախարյանը խոստանում է հավաքել 1 միլիոն ստորագրություն և Հայաստանում ձևավորել նոր իշխանություն
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանն այսօր կրկին Կառավարության շենքի մոտ էր։ Նա տեղեկացրեց, որ արդեն սկսել է ստորագրահավաք՝ սահմանադրական բարեփոխումներ անելու համար, որն իրականություն դարձնելուց հետո պատրաստվում է դառնալ ՀՀ վարչապետ, քանի որ իրեն համարում է վարչապետի այլընտրանքային թեկնածու։
Ըստ նրա՝ անհրաժեշտ կլինի 1 միլիոն ստորագրություն, որից հետո խոստանում է իշխանափոխություն։
Ավելին՝ վստահ է, որ 1,5 տարի հետո Հայաստանում իր գլխավորությամբ նոր իշխանություն կլինի։
Մանրամասները՝ 168.am–ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան