Անչելոտին անցավ Վենգերին, առաջատարը Ֆերգյուսոնն է
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում «Նապոլին» արտագնա խաղում հաղթեց «Ռեդ Բուլ Զալցբուրգին» (3:2):
Արտագնա այս հաղթանակը դարձավ 32-րդը նեապոլցիների գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի համար:
Այս ցուցանիշով 60-ամյա իտալացին գերազանցել է «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին (31):
Ամենից հաճախ արտագնա խաղերում հաղթել է միայն «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը՝ 39 անգամ:
Անչելոտին երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան՝ որպես մարզիչ. երկու անգամ՝ «Միլանի», և մեկ ևս անգամ՝ «Ռեալի» հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը