Բաժիններ՝

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայի հյուսիսի իրադրությունը

Իրանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆը եւ Մեւլյութ Չավուշօղլուն հոկտեմբերի 24-ին քննարկել են Սիրիայի հյուսիսի իրադրությունը։

«Այդ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, Սիրիայի հյուսիսում տիրող իրադրությունը, Աստանայի գործընթացը եւ Սիրիայի Սահմանադրական կոմիտեի գումարումը, ինչպես նաեւ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,-ասված է Իրանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:

Նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Բաքվում՝ Սիրիայի հյուսիսի իրադրության շուրջ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախարարներ Վլադիմիր Պուտինի ու Թայիփ Էրդողանի բանակցություններից եւ դրանց արդյունքներով ընդունված որոշումներից երկու օր անց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս