Բաժիններ՝

«Տիկինը, ով, փաստորեն, գիշերօթիկը չի տարբերում հոսթելից, երեկ ինձ մեղադրեց նրանում, թե գիշերօթիկները լուծարելու մասին իմ հնչեցրած հարցը կեղծ օրակարգ է». պատգամավորը փաստեր է ներկայացնում

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնող՝ միայն իր հայտնի հարցազրույցով հանրությանը հայտնի տիկինը, ով, փաստորեն, գիշերօթիկը չի տարբերում հոսթելից, երեկ ինձ մեղադրեց նրանում, թե գիշերօթիկները լուծարելու մասին իմ հնչեցրած հարցը կեղծ օրակարգ է:

Խնդրեմ, սա Գյումրու թիվ 1 գիշերօթիկ դպրոցից ինձ ուղարկված դիմումների մի մասն է:

Կարդացեք ու տեսեք, թե ովքեր են կեղծարարներն ու ճշմարտախոսները…

Հա, ի դեպ, այդ նույն տիկնոջ ջանքերով հենց հիմա շրջանառվում է Ընտանիքը զուգընկերների հավաքածու դարձնելու մասին (օրինագիծն այլ անվանում ունի) օրինագիծը…

Կանոնը մեկն է՝ «Քանդել քանդել մինչև վերջ»…

Եթե նա նորից կասկածի տակ դնի իմ գրառումը, ստիպված եմ հրապարակել այլ նյութեր…
Մնացեք խաղաղությամբ (եթե այն գոյություն ունի)…»:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնող՝ միայն իր հայտնի հարցազրույցով հանրությանը հայտնի տիկինը,…

Gepostet von Gevorg Petrosyan am Mittwoch, 23. Oktober 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս