Մեսսին երկու նոր ռեկորդ է սահմանել ՉԼ-ում
Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին հերթական ռեկորդն է սահմանել Չեմպիոնների լիգայում: Չեմպիոնների լիգայի խմբային 3-րդ տուրում գրավելով Պրահայի «Սլավիա»-ի դարպասը, Մեսին դարձավ միակ ֆուտբոլիստն, ով ՉԼ 15 մրցաշրջաններում անընդմեջ գոլի հեղինակ է դառնում: Նման արդյունք դեռևս ոչ ոք չի գրանցել:
Արգենտինացին կրկնեց նաև Ռաուլի և Ռոնալդուի ռեկորդները՝ գոլ խփելով 33 տարբեր թիմերի: