Բաժիններ՝

«Ամենաանհավանական թիվը «Գծագրություն» առարկա դասավանդողների քանակն է՝ 7 ուսուցիչ». Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հանրակրթական թվերի շարունակությունը

Վիճակագրությունը հանրակրթական դպրոցում աշխատող 31 հազար 371 ուսուցիչներին քանակը բաղդատած ներկայացնում է ըստ դասավանդվող 24 առարկաների՝ «Հայոց լեզու և գրականությունից» մինչև «Կերպարվեստ», «Մաթեմաթիկայից» մինչև «Շախմատ»։

Ամենաանհավանական թիվը «Գծագրություն» առարկա դասավանդողների քանակն է՝ 7 ուսուցիչ։

Հնարավո՞ր է 21-րդ դարում ՏՏ ոլորտի, տնտեսության իրական հատվածի զարգացման մասին երազել առանց գծագրության։

Եթե կարծում եք, որ կարելի է, ապա վիճակագիրներին հարցրեք, թե ինչու են նրանք իրենց հաշվարկներում կարևորել այդ առարկան և աշխարհի քանի՞ երկրում են կարևորում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս