«Արցախում արմատապես կփոխվի ոչխարաբուծության զարգացումը». Արայիկ Հարությունյան

Արցախում արմատապես կփոխվի ոչխարաբուծության զարգացումը. ներկրվել է «Էդիլբայ» ցեղատեսակի ոչխարի առաջին խմբաքանակը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին վարչապետ և պետական նախարար, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Ոչխարաբուծության զարգացումն Արցախում շատ մեծ հեռանկար ունի: Իմ վարչապետ լինելու տարիներին կառավարությունն այս ուղղությամբ ժամանակին որոշակի քայլեր կատարել է, բայց այն պոտենցիալը, որ ունենք մեր հանրապետությունում, ավելի քան տասնապատիկ մեծ է»,- նշել է նա:

Ըստ Արայիկ հարությունյանի՝ ուսումնասիրությունները հաստատում են, որ ոչխարաբուծությունը կարող է շահավետ բիզնես լինել: Ուստի, պետական քաղաքականության միջոցով պետք է ստեղծվեն բոլոր պայմանները, որպեսզի Արցախում ոչխարի գլխաքանակը հասցվի 500 հազարի: Այդ նպատակով արդեն ձեռնարկվում են անհրաժեշտ առաջին քայլերը: «Օրերս իմ հորդորով մեր հայրենակից Իգոր Զարգարյանն Արցախ է ներկրել «Էդիլբայ» ցեղատեսակի ոչխարի առաջին խմբաքանակը (ներկայացված տեսանյութն այդ մասին է): Միջին Ասիայում տարածված այս տեսակը կարող է կշռել մինչեւ 120կգ, իսկ բրդից ստացված թելը լավագույններից է գորգագործության համար»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ ծրագրի նպատակն է Արցախում արմատապես փոխել ճյուղի զարգացումը: «Մասնավորապես, նախատեսվում է պետական ծրագրով արտոնյալ պայմաններով դրանք տրամադրել մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են ֆերմերային գործով զբաղվել կամ այն զարգացնել»,- եզրափակել է նա:

Արցախում արմատապես կփոխվի ոչխարաբուծության զարգացումը

Արցախում արմատապես կփոխվի ոչխարաբուծության զարգացումը. ներկրվել է «Էդիլբայ» ցեղատեսակի ոչխարի առաջին խմբաքանակը✅Ոչխարաբուծության զարգացումն Արցախում շատ մեծ հեռանկար ունի: Իմ վարչապետ լինելու տարիներին կառավարությունն այս ուղղությամբ ժամանակին որոշակի քայլեր կատարել է, բայց այն պոտենցիալը, որ ունենք մեր հանրապետությունում, ավելի քան տասնապատիկ մեծ է: ✅Ուսումնասիրությունները հաստատում են, որ ոչխարաբուծությունը կարող է շահավետ բիզնես լինել: Ուստի, կառաջարկենք կառավարությանը պետական քաղաքականության միջոցով ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի Արցախում ոչխարի ??? գլխաքանակը հասցվի 500 հազարի: Այդ նպատակով արդեն ձեռնարկվում են անհրաժեշտ առաջին քայլերը: Օրերս իմ հորդորով մեր հայրենակից Իգոր Զարգարյանն Արցախ է ներկրել «Էդիլբայ» ցեղատեսակի ոչխարի առաջին խմբաքանակը (ներկայացված տեսանյութն այդ մասին է): Միջին Ասիայում տարածված այս տեսակը կարող է կշռել մինչեւ 120կգ, իսկ բրդից ստացված թելը լավագույններից է գորգագործության համար:✅Ծրագրի նպատակն է Արցախում արմատապես փոխել ճյուղի զարգացումը, որը, մեր կարծիքով, պետք է իրականացվի պետական աջակցությամբ: Մասնավորապես՝ արտոնյալ պայմաններով դրանք պետք է տրամադրվեն մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են ֆերմերային գործով զբաղվել կամ այն զարգացնել:

Gepostet von Արայիկ Հարությունյան / Arayik Harutyunyan am Mittwoch, 23. Oktober 2019

Տեսանյութեր

Լրահոս