Բաժիններ՝

Գերմանիայում ոսկեգույն ռետրիվերի քոթոթ է ծնվել հազվագյուտ կանաչ մորթիով

Գերմանական Քյոլնից ոչ հեռու գտնվող Վերմելսկիրհեն քաղաքում լույս աշխարհ է եկել ոսկեգույն ռետրիվերի դաղձագույն քոթոթը: Ինչպես հայտնել է DPA գործակալությունը, դա բավականին հազվագյուտ երեւույթ է։

Ընդամենը Մելոդի անունով շունն ունեցել է ինը քոթոթ, որոնցից ութը տիպական գրեթե ճերմակ երանգավորում ունեն: «Սկզբում ես անհանգստանում էի, սակայն ինը քոթոթներն էլ լավ վիճակում են»,-ասել է ձագակազմի տիրուհին՝ Ջոանա Ջասթիսը: Քրոջ խորհրդով նա նորածին քոթոթին անվանել է Մոխիտո:

Տիրուհին դեռեւս չի որոշել՝ Մոխիտոյին իրեն կպահի, թե նոր տեր կգտնի նրա համար: Արդեն հայտնվել են մի քանի ցանկացողներ: Մտածելու ժամանակ Ջոանան դեռ ունի. քոթոթներն ութ շաբաթ հաստատ կլինեն մոր հետ: Դրանից հետո քոթոթը կդառնա արդեն սովորական ոսկեգույն ռետրիվեր, քանի որ նրա մորթին կփոխվի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս