Բաժիններ՝

Սիրիայից հեռացող ամերիկյան ուժերը Իրաքից դուրս կբերվեն չորս շաբաթվա ընթացքում

Իրաքի պաշտպանության նախարար Նաջահ աշ Շամրին ԱՄՆ-ի իր պաշտոնակից Մարկ Էսփերի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ Սիրիայից հեռացող ամերիկյան ուժերը Իրաքի տարածքից դուրս կբերվեն չորս շաբաթվա ընթացքում: Այդ մասին հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

Ինչպես գործակալությանը տված հարցազրույցում նշել է նախարարը, Սիրիայից հեռացող ամերիկացի զինվորականներն Իրաքից հետո կուղեւորվեն Քուվեյթ, Կատար կամ ԱՄՆ:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերը հոկտեմբերի 23-ին վաղօրոք չհայտարարված այցով ժամանել է Բաղդադ, որտեղ պլանավորված են նրա հանդիպումները Իրաքի իր պաշտոնակցի եւ երկրի վարչապետ Ադել Աբդ ալ Մահդիի հետ: Հանդիպումների ընթացքում, ինչպես սպասվում էր, կողմերը կքննարկեն ամերիկացի զինվորականների թվի կրճատումը Սիրիայում եւ այն, թե «դրանում ինչ դեր է խաղալու Իրաքը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս