Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի աշխատակազմը գործադուլ է հայտարարել․ պահանջում են աշխատավարձի բարձրացում
Երեկվանից Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի ամբողջ աշխատակազմը գործադուլ է հայտարարել: «Աշխատակիցները պահանջում են աշխատավարձի 30 տոկոս բարձրացում։ Նրանց միջին աշխատավարձը 300.000-400.000 դրամ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի պատասխանատու Ռուբեն Գրձելյանը։
Հարցին՝ արդեն քննարկում եղե՞լ է աշխատակիցների հետ, թե՞ ոչ, նա պատասխանեց.
«Աշխատում ենք այդ ուղղությամբ»:
Նրա փոխանցմամբ՝ փաստացի դեպի Վրաստան գնացող հիմնական գիծը չի աշխատում:
Անի Կարապետյան