Ավստրիան 750 հազար եվրո կհատկացնի Սիրիայի խաղաղ բնակչության պաշտպանության համար
Վիեննան 750 հազար եվրո կհատկացնի Սիրիայի խաղաղ բնակչության պաշտպանության համար: Այդ մասին հոկտեմբերի 23-ին հայտնել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդեր Շալենբերգը: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում։
«Սիրիայում իրադրությունն օրհասական է եւ արագ գործողություններ է պահանջում: Ավստրիան հետեւողականորեն շարունակելու է Սիրիայի խաղաղ բնակչության պաշտպանությանն ուղղված իր ջանքերը: Ամենից կարեւորն է՝ բաց պահել հումանիտար օգնության մատակարարման ուղիները, չնայած Թուրքիայի ռազմական գործողություններին»,-հայտարարել է Շալենբերգը, որի խոսքը մեջբերել է Ավստրիայի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: