Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս մեկ ամսով՝ երկուսի փոխարեն

Այսօր հրապարակվեց Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյան Կարեն Խաչատրյանի խափանման միջոցի փոփոխության, ինչպես նաև նախաքննական մարմնի՝ կալանքը 2 ամսով երկարացնելու հարցով վճիռը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Կարեն Խաչատրյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու հարցի քննությունը հետաձգվել էր մինչև ս/թ հոկտեմբերի 22-ը` ժամը 16:30-ը:

«Վարույթն իրականացնող մարմինը կալանքը երկարացնելու միջնորդություն է ներկայացրել, և երկու միջնորդությունները կքննվեն միասին»,- ասել էր վերջինիս պաշտպան Ամրամ Մակինյանը` հավելելով, որ դրանով է պայմանավորված գրավի միջնորդության քննության հարցը։

Գործը քննում էր դատավոր Ռոբերտ Պապոյանը։ Հիշեցնենք, որ սա այն նույն դատավորն է, ով Կարեն Խաչատրյանի խափանման միջոցը կալանք էր որոշել։

Այսօր հրապարակված վճռով՝ գրավի միջնորդությունը մերժվել էր, իսկ նախաքննական մարմնի՝ Կարեն Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդությունը բավարարվել էր մասնակի:

Կարեն Խաչատրյանի կալանքը երկուսի փոխարեն՝ կերկարացվի 1 ամսով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վերջինիս պաշտպան Ամրամ Մակինյանը:

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս