Իրանը ողջունում է Սիրիայի վերաբերյալ Պուտինի և Էրդողանի որոշումները
Թեհրանը ողջունում է Սիրիայի իրադրության կայունացման վերաբերյալ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Թայիփ Էրդողանի որոշումները: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Իրանը ողջունում է ցանկացած քայլ, որը կբերի տարածքային ամբողջականության պահպանմանն ու ազգային ինքնիշխանության ամրապնդմանը, ինչպես նաեւ տարածաշրջանի իրադրության կայունացմանը»,-ասել է Մուսավին:
Նա նաեւ հույս է հայտնել, որ ընդունված որոշումները կօգնեն փարատելու Թուրքիայի անհանգստությունն իր անվտանգության համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: