Բաժիններ՝

Հորդառատ անձրևերը բազմաթիվ խնդիրներ են ստեղծել Կատալոնիայում

Իսպանիայի Կատալոնիայի ինքնավար հանրակցության տարածքում առնվազն երեք մարդ է անհետ կորել, եւս 20 հազար բնակիչներ առանց լույսի են մնացել ցիկլոնի պատճառով, որն իր հետ բերել է հորդառատ անձրեւներ: Այդ մասին հայտնել է Pais թերթը: Հրատարակության տվյալներով՝ տարերքի մոլեգնումը դժվարացնում է օդանավակայանների աշխատանքը, ինչպես նաեւ խոչընդոտներ է ստեղծում երկաթուղային հաղորդակցության եւ ավտոմայրուղիներով տրանսպորտի երթեւեկության համար:

Հոկտեմբերի 23-ի առավոտյան փակվել է ավելի քան 30 ճանապարհ: Կատալոնիայի կառավարության (ժեներալիտետի) ղեկավար Կիմ Տոռան հայտարարել է, որ չորեքշաբթի կայցելի տեղատարափներից տուժած տարածքներ: Տարագոնայի մարզն ամենից ավելի է տուժել սաստիկ անձրեւների պատճառով, որոնք սկսվել են հոկտեմբերի 22-ին: Նրա տարածքում հայտարարված էր տագնապի կարմիր մակարդակ:

Ցիկլոնը հասել էնաեւ Բալեարյան կղզիներ: Այսպես, Իբիցա կղզում տարերքից տուժել է երեք մարդ: Ինչպես նշում են ԶԼՄ-ները, հոկտեմբերի 23-ին մի շարք շրջաններում պահպանվում է բարդ իրավիճակը: Բացի Կատալոնիայից, խոսքը վերաբերում է Բալեարյան կղզիներին, ինչպես նաեւ Կանտաբրիայի եւ Բասկերի Երկրի մի քանի շրջանների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս