«Եթե քրդերը հետ չքաշվեն, կհայտնվեն «թուրքական բանակի գլանիվի» տակ». Պեսկով

ԱՄՆ-ը, որը վերջին մի քանի տարում քրդերի ամենամոտ դաշնակիցներն էր, լքել է նրանց, թողնելով սահմանին, ստիպելով կռվել թուրքերի դեմ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի հայտարարությունը, որը կասկած է հայտնել, թե քրդերը կհեռանան ռուս-թուրքական պայմանավորվածություններով նախատեսված տարածքից։

«ԱՄՆ-ը վերջին մի քանի տարում քրդերի ամենամոտ դաշնակիցն էր: Ի վերջո, Նահանգները լքեցին քրդերին եւ ըստ էության դավաճանեցին նրանց: Իսկ այժմ նրանք նախընտրում են քրդերին թողնել սահմանում եւ այդ կերպ հարկադրում նրանց՝ կռվելու թուրքերի դեմ»,-ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ միանգամայն ակներեւ է, որ եթե քրդական զինված կազմավորումները հետ չքաշվեն, «ապա այդ դեպքում ստիպված կլինեն հետ քաշվել սիրիացի սահմանապահներն ու ռուսական ռազմական ոստիկանությունը»: «Եվ փաստորեն մնացած քրդական կազմավորումները կընկնեն թուրքական բանակի գլանիվի տակ»,-ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

 

Տեսանյութեր

Լրահոս