Բաժիններ՝

Մայքլ Փոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Չավուշօղլուի հետ

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերի (YPG) դուրսբերումը Սիրիայում թուրքական «Խաղաղության ակունք» գործողության գոտուց: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության մի աղբյուր:

«Մեր նախարարը հեռախոսազրույց է անցկացրել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյի հետ: Փոմպեոն հավաստել է, որ ԱՄՆ-ի ռազմական իշխանությունները մեր ռազմական իշխանություններին գրավոր ծանուցել են «Խաղաղության ակունք» գործողության գոտուց YPG-ի ահաբեկիչների դուրսբերման մասին»,-հայտնել է գործակալության զրուցակիցը:

ԱՄՆ-ը եւ Թուրքիան հոկտեմբերի 17-ին հայտարարել էին, որ պայմանավորվել են 120 ժամով դադարեցնել Թուրքիայի ռազմական գործողությունը եւ քրդական կազմավորումները դուրս բերել Թուրքիայի եւ Սիրիայի սահմանի 30-կիլոմետրանոց բուֆերային գոտուց, որն Անկարան մտադիր է վերահսկել ինքնուրույն: Հրադադարի ռեժիմի գործողությունն ավարտվել է հոկտեմբերի 22-ին Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս