«Մենք այդ մասին չենք խնդրել, պնդել, դա հայկական կողմի հարցն է»․ Լեոնիդ Կալաշնիկովը՝ Հովհաննես Իգիթյանի հնարավոր հեռացման մասին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հունիսի 24-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամենակարեւոր նիստերից մեկի ժամանակ, երբ քննարկվում էր Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցը, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանը չմասնակցեց քվեարկությանը:
Դրանից հետո լուրեր տարածվեցին, թե Իգիթյանը չէր մասնակցել՝ պայմանավորվելով ուկրաինացի պատվիրակների հետ, որից հետո ռուսական կողմը հայկական կողմին խորհուրդ է տվել հեռացնել նրան հայկական պատվիրակությունից: Արդյոք այդպե՞ս է:
«Ժողովուրդ» թերթը փորձեց հարցը պարզել ԵԽԽՎ ռուսական պատվիրակության անդամ Լեոնիդ Կալաշնիկովից: Վերջինս մեզ հետ բացառիկ զրույցում նշեց, որ իրենք հենց այդ նստաշրջանի օրերին են հրապարակային հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանից փորձել պարզել, թե ինչու է քվեարկությունը նման կերպ եղել, իսկ Իգիթյանի հետ զրուցելու ցանկություն չի էլ եղել:
«Այդ հարցով պետք է որոշում կայացնի հենց հայկական կողմը: Մենք այդ մասին չենք խնդրել, պնդել, դա հայկական կողմի հարցն է»»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: