Բաժիններ՝

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարթերին հոսպիտալացրել են կոնքի կոտրվածքի պատճառով

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարթերին հիվանդանոց են տեղափոխել կոնքոսկրերի կոտրվածքով: Այդ մասին հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

ԱՄՆ-ի 39-րդ նախագահի ներկայացուցիչը հայտնել է, որ 95-ամյա Քարթերը վնասվածք է ստացել՝ ընկնելով Ջորջիայի նահանգում գտնվող իր տանը:

Մայիսին Քարթերը հիվանդանոցում էր հայտնվել ազդրոսկրի վզիկի կոտրվածքով, որը նույնպես ստացել էր ընկնելու հետեւանքով:

Քարթերը ԱՄՆ-ի նախագահն է եղել 1977-1981 թվականներին: Նա ամենամեծ տարիքին է հասել ԱՄՆ-ի նախկին բոլոր նախագահների թվում: Քարթերը վերջին տարիներին հաջող բուժում է անցել ուղեղի քաղցկեղի դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031