Խոշոր պայթյուն Վենեսուելայի նավթավերամշակման գործարաններից մեկում. կան զոհեր
Վենեսուելայի խոշոր նավթավերամշակման գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 7 մարդ զոհվել է: Եւս 48 մարդ վիրավոր է:
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 25-ի առավոտյան գործարանի տարածքում, որը գտնվում է երկրի հյուսիսում գտնվող Պարագուանա թերակղզում` Ամուայ քաղաքի նավահանգստային քաղաքում:
Վենեսուելայի էներգետիկայի նախարար Ռաֆայել Ռամիրեսի խոսքով, պայթյունի պատճառ է դարձել գազի արտահոսքը, որից տուժել են նաեւ մոտակայքում գտնվող մի քանի տներ: Մոտակա թաղամասերի բնակիչները տարահանվել են, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Ամուայ» նավթավերամշակման գործարանը, որը պատկանում է ազգային «Petroleos de Venezuela Sa» նավթային ընկերությանը, հանդիսանում է երկրի ամենախոշոր` «Պարագուանա» նավթամշակման համալիրի մի մասը: