Բաժիններ՝

Անկարան թարգմանության սխալ է համարում Թուրքիայի դեմ պատերազմելու վերաբերյալ Փոմպեոյի խոսքերը

Անկարան թարգմանության սխալ է համարում Թուրքիայի դեմ պատերազմելու պատրաստակամության վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի խոսքերը, «նա չէր կարող նման անպատասխանատու հայտարարություն անել»: Այդ մասին հայտարարել է Ուզբեկստանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սուրեյա Էրը:

«Կարծում եմ՝ այստեղ սովորական մարդկային գործոնն է, թարգմանության սովորական սխալը: Ես չեմ կարծում, որ բարձրաստիճան պաշտոնյան կարող է նման անպատասխանատու հայտարարություն անել: Մեզ համար կարեւոր են գրավոր հայտարարությունները»,-ասել է նա Տաշքենդում կայացած մամուլի ասուլիսում, Ավելի վաղ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ղեկավար Մայքլ Փոմպեոն CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խնդիրների ուժային լուծման կողմնակից չէ, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի ռազմական ուժ կիրառել Թուրքիայի դեմ ի պատասխան Սիրիայում նրա գործողությունների: «Մենք խաղաղությունը նախընտրում ենք պատերազմից: Բայց եթե մեզանից պահանջվեն գործողություններ կամ նույնիսկ ռազմական գործողություններ, ապա դուք պետք է հասկանաք, որ նախագահ Թրամփը դրանց լիովին պատրաստ է»,- ասել է Փոմպեոն:

Ընդսմին հեռուստաալիքը պարզաբանում է, որ պետքարտուղարը խոսում էր հենց Թուրքիայի դեմ գործողությունների մասին: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 21-ին Թուրքիային մաքսատուրքերով ու պատժամիջոցներով է սպառնացել նրա կողմից «անընդունելի գործելակերպի» դեպքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս