«Ցավոք, ներկայում Մերձավոր Արևելքում անվտանգության ոլորտի իրադրությունն այնքան էլ լավ չէ». Մեհդի Ռաբանի
Անվտանգության ոլորտում Իրանի եւ Ռուսաստանի համագործակցությունը ազդում է Մերձավոր Արեւելքում անվտանգության ոլորտի իրադրության վրա եւ թույլ կտա կայունացնել տարածաշրջանն ապագայում: Այդ մասին Պեկինում անվտանգության հարցերին նվիրված Սյանշանի համաժողովի ընթացքում ՏԱՍՍ-ին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ բրիգադի գեներալ Մեհդի Ռաբանին:
«Ցավոք, ներկայում Մերձավոր Արեւելքում անվտանգության ոլորտի իրադրությունն այնքան էլ լավ չէ: Սակայն այնպիսի երկրների համագործակցության շնորհիվ, ինչպիսին են Իրանն ու Ռուսաստանը, այդ ոլորտի իրադրությունը կբարելավվի: Մենք վստահ ենք դրանում»,-հավելել է նա: