Բոլիվիայում ցույցեր են անցկացվում ընտրություններում ձայների հաշվման ֆոնին
Բոլիվիայի մի շարք խոշոր քաղաքներում ցույցեր են անցկացվում նախագահական ընտրություններում ձայների հաշվման ֆոնին, ակցիաներից մի քանիսը վերաճել են ոստիկանության հետ բախումների: Այս մասին հայտնել է El Deber հրատարակությունը:
Ներկայում ձայների 95,63 տոկոսի հաշվման արդյունքներով գործող նախագահ Էվո Մորալեսն առաջատարն է 46,85 տոկոս ցուցանիշով, նրա հիմնական մրցակիցը՝ երկրի նախկին նախագահ Կառլոս Մեսան հավաքել է ձայների 36,74 տոկոսը:
Այսպիսով Մորալեսն առայժմ հաղթում Է ընտրությունների առաջին փուլում: Երկու հիմնական թեկնածուների կողմնակիցների առավել խոշոր ցույցերը գրանցվել են Լա Պասում, Սուկրեում եւ Օրուրոյում: Բոլիվիայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններում քվեարկությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին: Ընտրությունների առաջին նախնական արդյունքները հրապարակվել Էին ընտրական տեղամասերի փակումից չորս ժամ անց:
Դրանից հետո Մեսան հայտարարել է, որ կայացած քվեարկության արդյունքներն իրեն թույլ են տալիս անցնել երկրորդ փուլ:Մորալեսն իր հերթին ասել է, թե այն պահին դեռեւս չհաշվված գյուղական շրջանների բնակիչների ձայները երաշխավորում են իր հաղթանակն արդեն առաջին փուլում:
Ավելի ուշ Բարձրագույն ընտրական դատարանը հրապարակել է նոր նախնական տվյալներ, որոնց համաձան Մորալեսն անհրաժեշտ թվով ձայներ է հավաքում առաջին փուլում հաղթելու համար: Մեսան հայտարարել է, որ չի ճանաչում պետության ներկայիս նախագահի հնարավոր հաղթանակը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: