Սիրիայի քրդաբնակ վայրում մեծ թունել է հայտնաբերվել
                                    Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության հետևանքով գրավված Ռաս ալ-Այն շրջանում հայտնաբերվել է թունել:
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Թուրքական պետական լրատվական գործակալության փոխանցմամբ` քուրդ զինյալների կողմից փորված թունելով գաղտնուղի է տարվել մինչև Թուրքիայի սահման:
Նշվում է, որ թունելի մուտքը գտնվում է Ռաս ալ-Այնի կենտրոնին կից մի պահեստում: Այն մի քանի մուտք ունի, կան օդափոխման համար անցքեր և հանգստի համար նախատեսված անկյուններ:
Թունելի մուտքը 13մ խորությունը ունի, բարձրությունը 3 մետր է, իսկ լայնությունը 2.5մ:



Աղբյուրի տեղեկացմամբ` Թուրքիայի հնարավոր ռազմական գործողություններին դիմակայելու և անսպասելի հարձակումներ իրականացնելու համար երկար Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (YPG-ԺԻՋ) Մանբիչի, Քոբանիի, Թել Աբյադի, Ռաս ալ-Այնի, Սըրրինի, Կամըշլըի և Մալիքիյյեի շրջաններում թունելային ցանց են փորել:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    